Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն է:
Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:
Նախքան Նախագահ ընտրվելը նա Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր:
Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի Հանրապետության նախագահը 2018թ.-ի ապրիլի 9-ից:
Մեր Նախագահի կինը Նունե Սարգսյանն է, նրանք ունեն 2 որդի և 3 թոռնիկ:
Հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգով պետությունում նախագահի դերի կարևորությունը՝ ընդունված է, որ նախագահ դառնալու համար պետք է համապատասխանել հատուկ չափանիշների: Այդ չափանիշները սահմանվում են երկրի մայր օրենքով՝ Սահմանադրությամբ:
Օրինակ՝
Հայաստանի Հանրապետությունում նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ, և Նախագահ դառնալուն պես նա չի կարող կատարել այլ վճարվող աշխատանքներ: Սահմանադրությամբ Նախագահի նկատմամբ սահմանվում են նաև այլ պահանջներ։