Բոլոր երկրների առաջնորդներն իրենց լիազորությունները ստանձնում են երդման արարողությամբ: Երդման արարողությունը շատ կարևոր իրադարձություն է, քանի որ այդ արարողությամբ սկիզբ է դրվում Հանրապետության նախագահի պաշտոնավարմանը: Նախագահը խոստանում է, որ կգործի բացառապես օրենքի սահմաններում և իր գործը կիրականացնի ամենայն պատասխանատվությամբ՝ ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահն ունի շատ կարևոր դեր. նա հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Հանրապետության նախագահը հանդիսանում է ազգային միասնության սիմվոլ, ճգնաժամային իրավիճակներում նպաստում է երկրում կայունության հաստատմանը: Նախագահը պետք է լինի քաղաքականապես չեզոք և չպետք է հանդիսանա որևէ կուսակցության անդամ:
Հանրապետության նախագահի կարևոր գործառույթներից մեկը միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելն է: Նախագահը պետական, պաշտոնական և աշխատանքային այցեր է կատարում օտարերկրյա պետություններ, ինչպես նաև հյուրընկալում է այլ երկրների ղեկավարներին: Որպես պետության գլուխ՝ նա շնորհավորական, ցավակցական կամ այլ բնույթի ուղերձներ է հղում օտարերկրյա ղեկավարներին:
Այս տեսանյութերում պատկերված են Հանրապետության նախագահի կողմից իրականացվող մի քանի գործառույթներից հատվածներ:
Հանրապետության նախագահը նշանակում է ՀՀ վարչապետին |
Դատավորների երդման արարողություն |
Կառավարության երդման արարողությունը |
Դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողություն |
Դատավորների երդման արարողություն |
Դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողություն |
Նախարարի երդման արարողություն |
Դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողություն |
Պարգևատրման արարողություն |
Զինվորական կոչման շնորհման արարողություն |
Պարգևատրման արարողություն |
Դատավորների երդման արարողություն |
Դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողություն |
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը |
Հունաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը |
Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը |