Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը գտնվում է Բաղրամյան պողոտայի վրա: Այն նախագծվել է 1951 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կողմից:
Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով:
1992 թվականից շենքը ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր:
Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար։ Շենքի մնացած հատվածում իր աշխատանքն է իրականացնում Հանրապետության նախագահի աշխատակազմը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
2018 թվականի սեպտեմբերի 21-ից Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բացվել են այցելուների համար, որոնք կարող են զբոսնել նստավայրին կից ընդարձակ և գեղեցիկ այգում և տեսնել Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի հերթափոխման ժամանակ ցուցադրվող վարժությունները: