Սիրելի երեխաներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ հատուկ ձեզ համար ստեղծված կայքում:
Այստեղ դուք կիմանաք, թե որն է Հանրապետության նախագահի դերը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, ով կարող է լինել Հանրապետության նախագահ, և ինչպես են ընտրում Հանրապետության նախագահին:
Կայքի միջոցով կարող եք նաև վիրտուալ շրջայց կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ուսուցողական խաղեր խաղալ և ամրապնդել ձեր գիտելիքները ստուգիչ հարցերի միջոցով:
Մեր ծրագրերում երեխաներն ու պատանիները մշտապես ուշադրության կենտրոնում են: Ձեզանից յուրաքանչյուրն Աստծո պարգև է, դուք եք մեր ապագան կերտողները, մեր ժողովրդի արժանի հետնորդները:
Հայաստանի Հանրապետության նախագահ